Ռուսաստանը պետք է համագործակցի Նավալնու գործի հետաքննության հարցում. ՆԱՏՕ
ՆԱՏՕ-ի դաշնակիցները հայտարարել են, որ Ռուսաստանը պետք է համագործակցի Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու «թունավորման հետ կապված անկողմնակալ հետաքննություն» անցկացնելու հարցում, հաղորդում է Reuters-ը:
«Քիմիական զենքի ցանկացած օգտագործում լիակատար անհարգալից վերաբերմունք է ցուցադրում մարդկային կյանքի նկատմամբ եւ միջազգային նորմերի եւ կանոնների անընդունելի խախտում է»,- մամուլի ասուլիսին ասել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«ՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայն են, որ Ռուսաստանին ուղղված լուրջ հարցեր կան, եւ ՌԴ-ն պետք է պատասխանի. Ռուսաստանի կառավարությունը պետք է լիովին համագործակցի Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ միջազգային անկողմնակալ հետաքննություն անցկացնելու հարցում»,- ասել է նա:
Կարծիքներ