Վիրահատության է ենթարկվել Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը
Այսօր աճուկային ճողվածքի վիրահատության է ենթարկվել Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Պարգև Սրբազանի էջում:
«Խնդրում ենք աղթթել շուտափույթ ապաքինման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը երկար տարիներ Արցախի թեմի առաջնորդն էր:
2021 թվականի hունվարի 21-ին, Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ազատվել է Արցախի թեմից ու նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ:
Կարծիքներ