«Էրմիտաժ»-ի պաշտոնական 5 աստղանի հյուրանոցը դարձել է Ադրբեջանի սեփականությունը

Ադրբեջանի ֆինանսների նախարարության կողմից հիմնադրված «Agrarcredit» ոչ բանկային կազմակերպությունը դարձել է Սանկտ Պետերբուրգում «Էրմիտաժ»-ի պաշտոնական հյուրանոցի՝ «The Hermitage»-ի նոր սեփականատերը:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հունիսի 15-ին «Agrarcredit»-ին են լիազորվել Hermitage հյուրանոցի պաշտոնական նոր սեփականատիրոջ իրավունքները։
«Ագրարկրեդիտը» խոստացել է պահել հյուրանոցը և հույս ունի, որ թանգարանը թույլ կտա պահպանել անունը։ Եթե ոչ, ապա նոր ապրանքանիշ կհայտնվի։ Ինտերիերը կթարմացվի, բայց ցանկանում են պահպանել ոճը։ Ներդրումների չափը չի նշվում:
Հինգ աստղանի «The Hermitage» հյուրանոցը բացվել է 2013 թվականին: Շենքը պատկանում էր ադրբեջանցի գործարար Էլշան Բաբաևի միջազգային բալթյան ներդրումային ընկերությանը։
2016 թվականին Ադրբեջանի միջազգային բանկը (IBA), որը ֆինանսավորել է շենքի վերականգնումը, պահանջել է մարել 35 միլիոն դոլարի պարտքերը. սկսվել է երկար իրավական պայքար, որի ընթացքում հյուրանոցը հանվել է աճուրդի, Բաբաևը մեղադրյալ է դարձել կրեդիտորական պարտքերը մարելուց խուսափելու քրեական գործով։
Կարծիքներ