Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ18 հավաքականը հաղթեց Մոլդովային
Կանանց Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում: Հայտնում է Armsport.am-ը։
Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 75-45 հաշվով հաղթեց Մոլդովայի հավաքականին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Անի Մկրտչյանն էր՝ վաստակած 22 միավորով: Նա նաև 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:
Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին` մրցելով Կոսովոյի հետ:
Կարծիքներ