Կապան-Տանձավեր ավտոճանապարհին բեռնատարի ցիստեռնը կողաշրջվել է. տուժածներ չկան

Կապան-Տանձավեր ավտոճանապարհին բեռնատարի ցիստեռնը կողաշրջվել է. տուժածներ չկան

Օգոստոսի 2-ին, ժամը 04:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «HOWO» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է․ տուժածներ չկան։
 Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան-Տանձավեր ավտոճանապարհի 31-րդ կմ-ին «HOWO» մակնիշի բեռնատարի ցիստեռնը (բեռնված 22 տոննա մազութով) կողաշրջվել է և ընդունել մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ․ տուժածներ չկան, առկա է վառելիքի և մազութի արտահոսք։
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ Ցիստեռն ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում