Միհրան Հակոբյանի ծեծի գործով 4 անձ է ձերբակալվել
Միհրան Հակոբյանի ծեծի գործով ձերբակալվել է 4 անձ։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ խոսնակը։
«ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ և համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների հետ, այսօր ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ։ Նրանք կներկայացվեն Քննչական կոմիտե»,- նշել է ՆԳՆ խոսնակը։


Կարծիքներ