Արցախում կրկին խախտվել է հրադադարը, Ադրբեջանը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր. ԱՀ ՊՆ
Հունիսի 6-ին՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կենտրոնական ու արևմտյան ուղղություններում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։
Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ հայկական կողմը կորուստներ չունի։
«Խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՌԴ խաղաղապահ զորակազմին։ Ժամը 21:50-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ