Երկու դատական նիստ կորցրեցինք դատախազության միջնորդության վրա. Արամ Վարդևանյան

Երկու դատական նիստ կորցրեցինք դատախազության միջնորդության վրա. Արամ Վարդևանյան

Մենք այս միջորդության վրա ծախսեցինք երկու դատական նիստ: Միջնորդության հեղինակը դատախազության մեր գործընկերներն էին, և միջորդությունը թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ այնպիսին էր, որ հնարավոր չէր ավելի արագ սպառել այն: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանն ու հայտեց, որ այս միջնորդությունը մերժվել է:

Նա նշեց, որ փաստացի երկու դատական նիստ կորցրել են այս միջորդության վրա, ապա ավելացրեց, որ այդ դատական նիստերի ընթացքում կարող էին քննարկվել մի շարք այլ միջնորդություններ, որոնք մինչ օրս քննության առարկա չեն դարձել:

«Մենք այս ժամանակահատվածում չենք զլացել և ուսումնասիրել ենք միջազգային փորձը: Դուք աշխարհում մի երկիր չեք գտնի, որը նման գործիքակազմ ունի: Փառք Աստծո, ունենք այդպիսի նախադեպ, որն ամենավատ իմաստով մինչև օրս չի ստեղծվել»,-ասաց Ռ. Քոչարյան պաշտպանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում