Մարտի 16-ից մինչեւ արտակարգ դրության ավարտը անձնագրի ժամկետը լրանալու պարագայում՝ անձնագրերը կհամարվեն վավեր
ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ կապված անձնագրերի վավերականության հետ։
Համաձայն դրա՝ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում կիրառվող սահմանափակումների պատճառով, մարտի 16-ից մինչեւ արտակարգ դրության ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի վավերականության ժամկետը լրանալու պարագայում՝ ՀՀ պարետի ցուցումով անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր, սակայն ոչ ավելի՝ քան արտակարգ դրության ավարտից հետո 30-րդ օրը։
Կարծիքներ