Բերքառատ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

Բերքառատ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

Հուլիսի 8-ին, ժամը 13։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքառատ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։

ԱԻՆ-ը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:26-ին, մարվել` 14:11-ին: Այրվել է մոտ 200 հակ անասնակեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում