Պրոբիոտիկներն ընդդեմ դեպրեսիայի. արդյո՞ք արդյունավետ են

Պրոբիոտիկներն ընդդեմ դեպրեսիայի. արդյո՞ք արդյունավետ են

Պրոբիոտիկներն ու պրեբիոտիկներն ավելի արդյունավետ են դեպրեսիայի դեմ, քան պլացեբոն: Այս մասին վկայում է հետազոտությունը, որը հրապարակվել է BMJ Mutrition Prevention & Health ամսագրում:

Ինչպես հայտնում է Medportal-ը, պրոբիոտիկները մարդկային օրգանիզմի համար օգտակար միկրոբներ են: Պրեբիոտիկները նյութեր են, որոնք նպաստում են աղիներում օգտակար բակտերիաների աճին:

Բրայթոնի համալսրանից (University of Brighton) եւ Կրոյդոնի համալսարանական հիվանդանոցից (Croydon University Hospital) գիտնականները ծանոթացել են դեպրեսիայի վրա պրոբիոտիկների եւ պրեբիոտիկների ազդեցության մասին 71 հետազոտություններին: Միայն 7 հետազոտություն գիտնականները բավարար որակյալ են համարել:

Ուսումնասիրվել է պրոբիոտիկների բակտերիաների 12 շտամմ, որոնցից ամենատարածվածը եղել են՝ Lactobacillus acidophilus, Lactobacillus casei եւ Bifidobacterium bifidum: Պրեբիոտիկները ներգրավվել են 2 աշխատանքներում:

Բոլոր հետազոտություններն ապացուցել են դեպրեսիայի դեմ պայքարում պլացեբոյի նկատմամբ պրոբիոտիկների եւ պրեբիոտիկների առավելությունը: Սակայն տվյալները բավարար չեն եղել տագնապի վրա ազդեցության մասին եզրակացություն անելու համար:

Ինչպես նշել է Լոնդոնի Թագավորական քոլեջի (King's College London) պրոֆեսոր Ալլան Յանգը, այդ ուսումնասիրությունը ցույց է տալիս այդ թեմայով ավելի խոշոր հետազոտությունների անցկացման նպատակահարմարությունը:

Տրամադրության վրա պրոբիոտիկների հնարավոր ազդեցության հստակ մեխանիզմն անհայտ է: Գիտնականները ենթադրում են, որ դրանք կարող են նվազեցնել օրգանիզմում բորբային մեդիատորների մակարդակը: Նրանք նաեւ չեն բացառում, որ դեպրեսիայի ժամանակ կարող են լինել ուղեկցող հիվանդություններ, որոնք այն խորացնում են, օրինակ՝ գրգռված աղու համախտանիշ: Մյուս կողմից, վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ մարսողական համակարգի հիվանդությունների ժամանակ պրոբիոտիկների արդյունավետության ապացույցները բավարար չեն:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում