Աֆղանստանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկուշաբթի օրը Աֆղանստանի հյուսիս-արևելյան հատվածում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բաղլան քաղաքից 49 կմ դեպի արեւելք, որտեղ ապրում է մոտ 108 հազար մարդ։ 

Ավերածությունների կամ հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չկան։