Մահացել է ֆրանսիացի մոդելավորող Թիերի Մուգլերը
73 տարեկանում մահացել է ֆրանսիացի մոդելավորող, լուսանկարիչ և Mugler նորաձեւության տան հիմնադիր Թիերի Մուգլերը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբքնասհլիսյս մասին ասվում է երկուշաբթի մոդելավորողի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ։
«Ցավով հայտնում ենք պարոն Մանֆրեդ Թիերի Մուգլերի մահվան մասին կիրակի օրը՝ 2022 թվականի հունվարի 23-ին»,- ասվում է տեքստում։
Mugler-ի ներկայացուցիչ Ժան-Բատիստ Ռուժոն Agence France-Presse- ին հայտնել է, որ մոդելավորողը մահացել է բնական մահով։
Ըստ փարիզյան Gala ամսագրի՝ 1973 թվականին Թիերին ստեղծել է կանացի հագուստի իր առաջին հավաքածուն, որը հիմնված էր դասականի և ժամանակակիցի համադրության վրա։ Ֆրանսիացին համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1980-ականներին։ 1992 թվականին նա հիմնել է օծանելիքի իր բրենդը։ Մուգլերը լքել է իր նորաձեւության տան կրեատիվ տնօրենի պաշտոնը 2002 թվականին, սակայն շարունակել է հագուստ պատրաստել և ցուցադրություններ վարել։
Կարծիքներ