Փրկարարները Երևանի Րաֆֆու փողոցում գտնվող Սուրբ երրորդություն եկեղեցու քիվից ապամոնտաժել են մոտ 50 քար

Փրկարարները Երևանի Րաֆֆու փողոցում գտնվող Սուրբ երրորդություն եկեղեցու քիվից ապամոնտաժել են մոտ 50 քար

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hունիսի 26-ին, ժամը 11:42-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Րաֆֆու փողոցում գտնվող Սուրբ երրորդություն եկեղեցում առկա է փլուզման վտանգ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մեկ ավտոսանդուղք։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ եկեղեցու քիվի հատվածից ընկել են քարեր և առկա է թուլացած քարերի ընկնելու վտանգ:

Փրկարարները քիվի տարբեր հատվածներից ապամոնտաժել են մոտ 50 քար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում