Փամբակ գետում դի է հայտնաբերվել
Մայիսի 8-ին՝ ժամը 11:55-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վահագնաձոր գյուղի մոտակայքում՝ Փամբակ գետում, դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները գետից դուրս են բերել Ա․ Ս-ի (ծնված 1973 թ․) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։
Կարծիքներ