Արթիկի, Ճամբարակի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Աբովյանի, Արթիկի, Սպիտակի, Աշոցքի, Արարատի, Վայքի, Հրազդանի, Ճամբարակի, Վարդենիսի, Մարտունիի տարածաշրջաններում, դեկտեմբերի 6-ի ժամը 20:00-ի դրությամբ, անձրև է տեղում։
Ինչպես տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, Արթիկի, Ճամբարակի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։
Ըստ աղբյուրի՝ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Նշվում է, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Կարծիքներ