Մենք ուսումնասիրել ենք ՀՀ զբոսաշրջային ներուժը դիվանագիտական կապերի ամրապնդման հարցում․ Պոլոլիկաշվիլի
ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին «X»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։
«Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձերդ գերազանցություն Արարատ Միրզոյանի՝ ՀՀ ԱԳ նախարարի հետ։
Մենք ուսումնասիրել ենք Հայաստանի զբոսաշրջային ներուժը՝ դիվանագիտական կապերի ամրապնդման և փոխըմբռնման խթանման հարցում։
Ձգտում ենք շարունակել համատեղ աշխատանքը՝ հանուն ավելի միասնական և խաղաղ աշխարհի»,- գրել է նա։
Կարծիքներ