Մենք սկզբունքային դիրքորոշում ունենք միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ. Իրանի ԱԳ փոխնախարար
Իրանը մեծ ցանկություն ունի ամրապնդելու հարաբերությունները բոլոր հարևանների հետ և սկզբունքային դիրքորոշում՝ միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ։
Այս մասին «X»-ի միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳ փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին՝ նշելով, որ հեռախոսազանգ է ունեցել ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի յետ:
«Ես վերահաստատել եմ մեր մեծ ցանկությունը՝ ամրապնդել հարաբերությունները մեր բոլոր հարևանների հետ։ Ես նաև արտահայտել եմ մեր սկզբունքային դիրքորոշումը միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ։ Ես սիրով ընդունեցի Երևան այցելելու նրա հրավերը»,- գրել է իրանցի դիվանագետը:
Հիշեցնենք՝ նախօրեին Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Ռավանչիի հետ, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ:
Կարծիքներ