Դադիվանքը 8 ամիս է՝ մնացել է առանց հայ ուխտավորների
8 ամիս է արդեն, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Դադիվանքը փակ է հայ ուխտավորների համար։ Մինչև սպրիլ կիրակի օրերին սահմանափակ թվով հայ ուխտավորների թույլ էին տալիս վանք գալ, աղոթել ու պատարագի մասնակցել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Սակայն տարբեր պատաճառաբանությույններով Ադրբեջանը որոշեց այլևս չկատարել պայմանավորվածությունը, իսկ Դադիվանքն ու այնտեղ մեկուսացած 6 հայ հոգևորականները մնացին առանց հավատավոր ժողովրդի: Վանքին ու վանականներին վտանգ չի սպառնում, սակայն նրանք ամենից շատ հայ ուխտավորների կարիքն ունեն, Ֆրի նյուզի հարցին ի պատասխան ասել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանը:
Կարծիքներ