Համալսարանական հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված է 5 բուժաշխատող
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով վարակված է 5 բուժաշխատող:
Այս մասին FreeNews-ի հետ զրույցում հայտնեց Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
Նա տեղեկացրեց, որ մարտ ամսից մինչ այսօր 90 վարակակիր է եղել:
«Վարակակիրները եղել են բուժանձնակազմից, կադրերից, հաշվապահությունից, անվտանգությունից: 85-ը բարեհաջող լավացել են, որևէ խնդիր չկա: 3 ամիսների ընթացքում 78 բուժաշխատող, 5 վարչական աշխատակից և 7 կլինիկական օրդինատոր են վարակվել»,- մանրամասնեց Դանիելյանը:
Կարծիքներ