Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ Լենինգրադի բլոկադայի բնակիչները մեկանգամյա դրամական պարգև կստանան

 Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ Լենինգրադի բլոկադայի բնակիչները մեկանգամյա դրամական պարգև կստանան

«Կյանքի ճանապարհի» ստեղծման  80 -ամյակի կապակցությամբ Ռուսաստանի կառավարությունը հաստատել է  «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալով  կամ «Պաշարված Լենինգրադի բնակիչ» կրծքանշանով պարգևատրված քաղաքացիներին միանվագ դրամական օգնության տրամադրման  մասին որոշումը: Այս մասին հայտնում է գերատեսչության պաշտոնական կայքը:

Նախարարների կաբինետը հայտնել է, որ նման որոշում կայացվել է ՝հաշվի առնելով Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ այս քաղաքի պաշտպանության պատմական նշանակությունը: Միջոցները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից:

Պաշարված Լենինգրադի բնակիչներին միանվագ վճարների մասին հրամանագիրն ավելի վաղ ստորագրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Միանվագ գումարը կկազմի 50 հազար ռուբլի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում