Արցախում ռուս զինծառայողները սկսել են մարտական պատրաստության հիմնական առարկաների դասընթացները

Արցախում ռուս զինծառայողները սկսել են մարտական պատրաստության հիմնական առարկաների դասընթացները

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների զինծառայողները սարքավորումներով հագեցած «Ստեփանակերտ» և «Մարտակերտ» զինավարժարաններում սկսել են մարտական ​​պատրաստության պլանային ուսումնավարժանքները: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Կրակային պատրաստության ընթացքում զինծառայողները կրակել են տարբեր տեսակի թիրախների վրա՝ ինքնաձիգներից և գնդացիրներից, դիպուկահար հրացաններից, ձեռքի հակատանկային նռնականետներից, ինչպես նաև БТР-82А զրահափոխադրիչների սպառազինությունից:

Բացի այդ, ռուս խաղաղապահները վարժանքներ են կատարել՝ մարտական ​​ձեռքի բեկորային նռնակներ նետելով: Զինծառայողները նռնակներ են նետել 25 մ հեռավորության վրա գտնվող թիրախների՝ երեք ֆիգուրների վրա, որոնք տեղակայված են ինչպես լեռան վրա, այնպես էլ լեռան տակ:

Չնայած դիտակետերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը՝ Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարությունը նախատեսել է դասընթացներ մարտական ​​պատրաստության հիմնական տեսակների, այդ թվում՝ մարտավարական, հատուկ-մարտավարական, կրակային, ինչպես նաև մարտական ​​մեքենաների և այլ հատուկ ավտոմեքենաների վարման համար:

Ընդհանուր առմամբ, մարտական ​​պատրաստության մեջ ներգրավված են մոտ 200 ռուս զինծառայող, ավելի քան 20 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում