Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի արդարադատության նախարար Էվելինա Դոբրովոլսկային
Մարտի 19-ին տեղի է ունեցել Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի և Լիտվայի արդարադատության նախարար Էվելինա Դոբրովոլսկայի հանդիպումը։ Հանդիպմանը կողմերը քննարկել են օրենսդրական բարեփոխումներին, միջազգային համագործակցությանը վերաբերող հարցերի շրջանակ:
Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լիտվայի՝ Հայաստանում արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներում իր լավագույն փորձը կիսելու պատրաստակամությունը։
Նախարար Դոբրովոլսկան ներկայացրել է համավարակի պայմաններում Լիտվայում դատաիրավական ոլորտում իրականացված փոփոխությունները և աշխատանքի կազմակերպումը, թվային տեխնոլոգիաների կիրառումը՝ նախանշելով երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունները։
Հանդիպմանը քննարկվել է նաև առաջիկայում փոխադարձ այցելություններ կազմակերպելու երկկողմ պատրաստակամությունը։ Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ նախարար Դոբրովոլսկան շնորհակալություն է հայտնել դեսպան Մկրտչյանին պաշտոնավարման ընթացքում հայ-լիտվակական հարաբերությունների առավել ընդլայնմանը և խորացմանը ուղղված բեղմնավոր գործունեության համար և հաջողություն մաղթել նրան իր հետագա գործունեության մեջ:
Կարծիքներ