«ՈՒԱԶ»-ի երեք ուղևորուհիները տեղափոխվել են հիվանդանոց
Ապրիլի 15-ից 17-ը հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ապրիլի 15-ին, ժամը 19.10-ին, «Դոջ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Շիրազի փողոցում վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացու:
Ապրիլի 16-ին, 09.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 11.00-ին, Երևանի Բելինսկու փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի մեքենաները: «Նիսանի» 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Ապրիլի 16-ին, ժամը 14.50-ին, Երևանի Հակոբ Հակոբյան փողոցում բախվել են «Ռենջ Ռովեր», «Օպել» և երկու «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Ռենջ Ռովերի» վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
«Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցում ապրիլի 16-ին, ժամը 15.30-ին, վրաերթի է ենթարկել 71-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Եվս մեկ պատահար գրանցվել է Արմավիրի մարզում: Ապրիլի 16-ին, ժամը 21.40-ին, Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-211030» մակնիշի մեքենաներ, որոնցից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Ապրիլի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Էջմիածին–Մարգարա ճանապարհի 1-ին կմ-ին «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 49-ամյա տղամարդու: Վերջինս մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 21.25-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին իրար են բախվել «ՈՒԱԶ» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ: «ՈՒԱԶ»-ի երեք ուղևորուհիները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Ապրիլի 16-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Ապրիլի 17-ին, ժամը 03.00-ին, հաղորդում է ստացվել, որ ապրիլի 16-ին, ժամը 22.10-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 57-ամյա տղամարդը հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է իր մեքենայով իրենց բակում ինքնավթարի ենթարկվելու հետևանքով:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:
Կարծիքներ