30 տարի չվերանորոգված 14 կիլոմետրանոց ճանապարհը հիմնովին վերակառուցվել է. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցով Վայոց ձորի մարզում է, որտեղից լուսանկարներ է հրապարագել ու գրել. «Վայոց ձորի մարզի Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կիլոմետրանոց ճանապարհը հիմնովին վերակառուցվել է։
Ծրագրի համար պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 180 մլն դրամ։
Մինչ այս ճանապարհը չէր վերանորոգվել ավելի քան 30 տարի»։
Կարծիքներ