Ալիևը պաշտոնանկ է արել պաշտպանության փոխնախարարին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով պաշտոնանկ է արվել երկրի պաշտպանության նախարարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ֆուադ Մամեդովը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Մամեդովի փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովը:
Մամեդովը նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության ղեկավար էր նշանակվել 2015 թվականին, իսկ փոխնախարար` 2018-ին:
Կարծիքներ