Լուիս Սուարես․ Պետք է հաղթել մնացած 3 խաղում եւ սպասել «Ռեալի» սխալին

Լուիս Սուարես․ Պետք է հաղթել մնացած 3 խաղում եւ սպասել «Ռեալի» սխալին

«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է 1։0 հաշվով հաղթանակը «Էսպանյոլի» նկատմամբ Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի խաղում։ Սուարեսը դարձել է հաղթական գոլի հեղինակ։ «Էսպանյոլը» վերջին տեղում է եւ հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Սեգունդայում։

«Գիտեինք, որ բարդ հանդիպում է լինելու՝ կապված «Էսպանյոլի» մրցաշարային դիրքի հետ։ Կիրակի տեղի ունեցած խաղից հետո մենք հոգնած էինք, եւ դա այսօր ազդեց մեր գործողությունների ինտենսիվության վրա։ Բայց գլխավորն այն է, որ հաղթեցինք եւ վաստակեցինք 3 միավոր։

Հիմա պետք է հաղթել նաեւ մնացած երեք հանդիպումներում եւ սպասել «Ռեալի» սխալին, բայց մենք կմտածենք միայն մեր խաղի մասին»,- Սուարեսի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Մնացած տուրերում կատալոնական թիմի մրցակիցները կլինեն «Վալյադոլիդը», «Օսասունան» եւ «Ալավեսը»։

«Բարսելոնան» 76 միավորով երկրորդ տեղում է եւ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ռեալից» հետ է 1 միավոր։ 35-րդ տուրում Արքայական թիմը հուլիսի 10-ին կընդունի «Ալավեսին»։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում