Գործարկումից 11 տարի անց Instagram-ը թույլ կտա օգտատերերին գրառումներ կատարել անհատական համակարգչից

Գործարկումից 11 տարի անց Instagram սոցիալական ցանցը թույլ կտա օգտատերերին գրառումներ կատարել անհատական համակարգչից: Սոցիալական ցանցը կներկայացնի նաև մի շարք նոր գործառույթներ:
Դրանք արդեն աստիճանաբար ներդրվում են: Հոկտեմբերի 19 -ին ներդրվել է Collabs գործառույթը, որը թույլ կտա օգտատերերին հրապարակել համատեղ գրառումներ: Նման գրառումները կունենան ընդհանուր հավանումներ և մեկնաբանություններ:
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, գործարկվելու է մի գործառույթ, որը թույլ է տալիս սկսել միջոցներ հավաքել ոչ առևտրային կազմակերպությունների համար: Հետագայում հնարավոր կլինի նաև մեկ րոպեից պակաս տևողությամբ տեսանյութեր վերբեռնել:
Instagram-ը հոկտեմբերին մի քանի անգամ խոշոր խափանումների էր ենթարկվել: Ամենախոշորը տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ին: Instagram- ը, Facebook- ը և WhatsApp-ը գրեթե յոթ ժամ անջատված էին: Հետո Instagram-ի անսարքություններ գրանցվեցին հոկտեմբերի 8-ին, 15-ին և 19-ի գիշերը:
Կարծիքներ