Երևանի մի քանի հասցեներում մինչև 20:00-ն կդադարեցվի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 25-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի «Թումանյան», «Քուչակ», «Վարուժան», «Նարեկացի», «Բրյուսով», «Հովհաննիսյան», «Դուրյան», «Չարենց», «Սայաթ-Նովա», «Իսահակյան», «Խուդյակով», «Բաբաջանյան» թաղամասերի, Ավան-Առինջ 1-ին և 2-րդ միկրոշրջանների, Տանձանոցի, Սաֆարյան, Սևակի, Մ.Մկրտչյան, Խ.Աբովյան, Թամրուչի, Տերյան, Սամսոնի Դաշտ, Սամսոնի Դուս, Աղի հանք լեռնային, Ալմաթիի, Առինջեցու, Աշխաբադի փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Կարծիքներ