Ծիծեռնակաբերդի խճուղում վթարի հետևանքով մահացել է օտարերկրացի մոտոցիկլավարը
Ապրիլի 14-ին, ժամը 18.50-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում մոտոցիկլետը բախվել է ճամփեզրի քարերին և հայտնվել կանաչապատ գոտում:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ 24-ամյա մոտոցիկլավարը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մոտոցիկլավարը՝ Պատատիլ Ռիզվանը, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Կարծիքներ