Թբիլիսիում առանց գազի է մնացել 18 հազար բաժանորդ

Թբիլիսիում առանց գազի է մնացել 18 հազար բաժանորդ

Թբիլիսիի ամենամեծ շրջաններից մեկի՝ Գլդանիի մագիստրալ խողովակի վնասման պատճառով 18 հազար բաժանորդ մարտի 17-ի  երեկոյան մնացել է առանց գազի, ասված է Tbilisi Energy գազաբաշխիչ ընկերության հայտարարության մեջ:

Վնասը պատճառվել է «Գոնիա» ՍՊԸ-ի իրականացրած աշխատանքների հետևանքով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Գազամատակարարման վերականգնման ակտիվ աշխատանքներ են տարվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում