Հայ բադմինտոնիստն արծաթե մեդալ է նվաճել Իրանի միջազգային մրցաշարում

Հայ բադմինտոնիստն արծաթե մեդալ է նվաճել Իրանի միջազգային մրցաշարում

Բադմինտոնիստ Էլեն Տիրատուրյանն ու Հնդկաստանը ներկայացնող իր զուգընկեր Սամայրա Փանվարն Իրանի միջազգային մրցաշարում հանդես են եկել աղջիկների զուգախաղերի եզրափակչում և 2-0 հաշվով պարտվել ավելի փորձառու իրանական զույգին։ Այսպիսով, Տիրատուրյան/Փանվար զույգը գրավել է 2-րդ տեղը։

Ի դեպ, Էլեն Տիրատուրյանը Հայաստանի առաջատար բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանի սանն է։

Աղջիկների մենախաղերում նույն Սամայրա Փանվարը նվաճել է չեմպիոնի տիտղոսը, իսկ Տիրատուրյանը հասել է մինչև քառորդ եզրափակիչ։

Աղբյուր  ArmSport.am

Հետևեք մեզ նաև Տելեգրամում