Ստամբուլի բնակիչը 78 անգամ քովիդի դրական թեստ է հանձնել
Ստամբուլի բնակիչը 14 ամիս կարանտինում է՝ քովիդի 78 դրական թեստերի պատճառով։ Այս մասին հայտնում է A Haber հեռուստաալիքը։
56-ամյա Մուզաֆեր Կայասանը, ով հիվանդ է լեյկեմիայով, բնակվում է Ստամբուլի Սարիերե շրջանում։ Նա կորոնավիրուսով է վարակվել 2020 թվականի նոյեմբերին։ Հիվանդանոցային բուժումից հետո նա դուրս է գրվել, սակայն նրա թեստի պատասխանները բացասական արդյունք ցույց չեն տալիս։
Նա ստիպված ապրում է մենակ, չի կարողանում հանդիպել թոռներին։ Բժիշկներն ասում են, որ լեյկեմիայի հետևանքով թույլ իմունային համակարգն է խնդրի պատճառը։
Կարծիքներ