Լիտվայում և Լեհաստանում արձագանքել են Լուկաշենկոյի՝ սահմանների փակման մասին հայտարարությանը |tert.am|

Լիտվայում և Լեհաստանում արձագանքել են Լուկաշենկոյի՝ սահմանների փակման մասին հայտարարությանը |tert.am|

tert.am: Լիտվայի և Լեհաստանի նախագահներ Գիտանաս Նաուսեդան և Անջեյ Դուդան այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի պատասխան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ այդ երկրների հետ սահմանները փակելու մասին հայտարարությանը նշել են, որ իրենք նույնպես կարող են փակել Բելառուսի հետ սահմանը, Լիտվայի նախագահի մամուլի ծառայությանը հղումով գրում է tass.ru-ն։

«Որոշ երկրների իշխանությունները պարզապես մոռանում են, որ միջազգային հարաբերություններում հայելային սկզբունք է գործում։ Սահմանները կարող են փակվել երկու կողմից»,- մամուլի ծառայությունը մեջբերում է Նաուսեդայի խոսքը։

Նա Մինսկի գործողությունները որակել է «սադրանք՝ առանց կոնկրետ հիմքերի»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում