Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թիվ է արձանագրվել

Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թիվ է արձանագրվել

Ուկրաինացի բժիշկները կորոնոնավիրուսով վարակման 3 584 նոր դեպք են հայտնաբերել, ինչն օրական ռեկորդային ցուցանիշ Է համավարակի սկզբից ի վեր: Սեպտեմբերի 17-ին այս տվյալները բերված են Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշատպանության խորհրդի կայքում:

Գերատեսչությունում նաեւ հայտնել են, որ անցած օրը հիվանդության բարություններից մահացել Է 60 մարդ, առողջացել Է 1 589 հիվանդ:

Ուկրաինայում համավարակի ամբողջ ժամանակամիջոցում վարակվածների ընդհանուր թիվն աճել Է մինչեւ 166 244: Նրանցից 3 400 մարդ մահացել Է եւ 73 913-ը հաղթահարել Է հիվանդությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում