Արտակարգ դեպք Վայոց ձորում. 31-ամյա վարորդը մեքենայով բախվել է հեծանվին, 8-ամյա երեխան տեղափոխվել է բուժօգնության

Արտակարգ դեպք Վայոց ձորում. 31-ամյա վարորդը մեքենայով բախվել է հեծանվին, 8-ամյա երեխան տեղափոխվել է բուժօգնության

Սեպտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 31-ամյա Վահե Ս.-ն իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի ավտմեքենայով Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցից դեպի նախկին «Կուրտզալի» հարակից տարածք երթևեկելիս անզգուշաբար բախվել է Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Արամ Ղ.-ի հեծանիվին:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Հեծանիվը ընկել է, ինչի հետևանքով երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ջերմուկի ամբուլատոր կենտրոն:Վարորդը փախուստի չի դիմել, ինքն էլ ահազանգել է հիվանդանոց:

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում