Պուտինն Էրդողանին խորհուրդ է տվել հաջորդ անգամ «Սպուտնիկ»-ով պատվաստվել (տեսանյութ)
Սոչիում կայացած հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է կորոնավիրուսային համավարակն ու ասել, որ ադյուտանտը, որի հետ ինքն աշխատել է առավոտից երեկո, վարակվել է կորոնավիրուսով, գրում է vesti.ru-ն:
Նրանք քննարկել են հակամարմինների քանակը:
Պուտինն Էրդողանին խորհուրդ է տվել հաջորդ անգամ պատվաստվել «Սպուտնիկ»-ով: ՌԴ նախագահի խոսքով՝ իր օրգանիզմում պահպանվում է կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի (հակամարմինների) բարձր մակարդակը:
«Նրանք ինչ-որ տարբեր ձևերով են հաշվում հակամարմինները: Բայց մասնագետներն ինձ ասացին, որ դրանք ինձ մոտ բարձր են», - ասել է Պուտինը:
Կարծիքներ