Նովակ Ջոկովիչը չի մասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը

Նովակ Ջոկովիչը չի մասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը

Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը չի մասնակցի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարին` Ավստրալիայի բաց առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են միջազգային լրատվականները: Ավստրլական դատարանը կրկին մերժել է Նովակ Ջոկովիչին վիզա տրամադրելու հայցը և թենիսիստն արդեն իսկ լքել է Ավստրալիան:

Նովակ Ջոկովիչը Ավստրալիա էր ժամանել հունվարի 5-ին և ձերբակալվել էր պատվաստվածլինելու մասին փաստաթուղթ չունենալու պատճառով, ինչից հետ երկրի ղեկավարությունը չեղարկելէր նրա վիզան: Ջոկովիչը դատի էր տվել նման որոշման համար և շահել դատը, սակայն Ավստրալիայի իշխանությունները կրկին չեղարկել են սերբ թենիսիսիտի վիզան:

Australian Open-ը կմեկնարկի հունվարի 17-ին և կեզրափակվի հունվարի 30-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում