Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում բոլոր վարակվածներն առողջացել են. նրանք այսպես են նշում հաղթանակը

Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում բոլոր վարակվածներն առողջացել են. նրանք այսպես են նշում հաղթանակը

Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատի աշխատակիցներն այսպես են նշում կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակը: Այս մասին հաղորդում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Facebook-ի իր էջը:

«Տուն-ինտերնատում իրականացված կրկնակի թեստավորման վերջին պատասխանները փաստում են՝ բոլոր վարակվածներն առողջացել են:

-Հիշեցնենք, որ նախորդ ամիս հաստատությունում իրականացված թեստավորման արդյունքում պարզվել էր, որ նոր կորոնավիրուսով վարակվել են 33 տարեցներ եւ 50 աշխատակից:

-Բարեբախտաբար, այս պայքարում կորուստներ չենք ունեցել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում