Մխիթարյան. Ավելիին էինք արժանի

Մխիթարյան. Ավելիին էինք արժանի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի առաջնության 34-րդ տուրի «Ինտերի» դեմ տնային խաղից հետո նոր հրապարակում է կատարել Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:

«Մեծ խաղ, մեծ ջանքեր թիմի կողմից նախորդ գիշեր: Իհարկե, մենք արժանի էինք ավելիին, սակայն պետք է պատրաստվենք հաջորդ հանդիպումներին»,- գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ «Ռոմա» - «Ինտեր» հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով, իսկ խաղադաշտում 82 րոպե անցկացրած Մխիթարյանը 57-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում