Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք. մահացել է 1 մարդ
Այսօր՝ հունվարի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 240 նոր դեպք՝ արված 4217 թեստավորումից:
Առողջացել է 91 քաղաքացի, գրանցվել՝ մահվան 1 նոր դեպք:
Ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 347 հազար 617 դեպք, որից 333 հազար 609-ը՝ առողջացած:
Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով մինչև հիմա 8019 մահվան դեպք է արձանագրվել:
Մինչ օրս կատարվել է 2 միլիոն 640 հազար 615 թեստավորում:
Կարծիքներ