Մտնում ենք պատերազմի ամենակարևոր փուլը, ով ամուր և պինդ մնաց, նա էլ հաղթելու է. Վ. Գաբրիելյան
Բարև Ձեզ ընկերներ, եկել եմ ասեմ(որոշները իհարկե կասեին՝ ծվծվամ ), որ այն ինչ տեղի է ունենում էմոցիոնալ մակարդակում բնական է, որքան էլ որոշ դեպքերում անհասկանալի և անընդունելի, բայց բնական է, և հետո այնպես չէ, որ ամենինչ շատ միանշանակ է, հեշտ չպիտի էլ լիներ: Պիտի լիներ բարդ, դժվար, ծանր, շատ ծանր, դաժան, ցավոտ, և նման իրավիճակում՝ որն է՞ ավելի հեշտ՝ նվնվալ, թևաթափ լինել թե՞ կամքը հավաքել և ուժերի գերլարումով գործել, իհարկե առաջինը: Իսկ արդյո՞ք կարող ենք մեզ նման բան թույլ տալ, իհարկե ոչ, որքան էլ լիքը մարդ ամենժամյա ռեժիմով ականջերիս շշնջալով փորձի համոզել, որ անհույս է, որ հերիք է, որ քամվեցինք, որ պրծնում ենք, որ սենց կամ ընենց, միևնույն է ամենինչ կախված է միայն մեր նյարդերի ամրությունից, կամքից և միասնականությունից: Որովհետև, եթե մենք մեզ մեր մտքում չհաղթենք, մեզ ոչ մեկ չի կարող հաղթել: Որովհետև Հայաստանը ոչ թե նվնվացողների երկիր է, այլ ուժեղների երկիր է: Որովհետև Հայաստանը ոչ թե ֆեյսբուքում աղոթքներ գրողների, այլ հիմա իրական գործունյա քայլեր անողների երկիր է, անկախ նրանից թիկունքում, թե առաջնագծում: Որովհետև հիմա չկա դրանց մեջ բաժանում, հիմա ամենուրեք ռազմաճակատ է, անգամ մեզանից յուրաքանչյուրի տունը այս պահին խրամաբջիջ է և մեզանից յուրաքանչյուրը ունի հստակ մարտական առաջադրանք: Եվ ուրեմն պետք է լցվել այդ առաջադրանքի իրագործմանը, պետությունը հիմա մի հզոր ռազմական մեքենա է, որը իհարկե նոր է թափ հավաքում ու կոնկրետացնում յուրաքանչյուրիս անելիքը, բայց հենց հավաքեց ամբողջ թափը կդառնանք անկասելի: Մտնում ենք պատերազմի ամենակարևոր փուլը, ով ամուր և պինդ մնաց, նա էլ հաղթելու է:
Ուստի, եղեք սառնասի՜րտ, եղեք սառնասի՜րտ, եղեք սառնասի՜րտ, սթա՜փ, զու՜սպ, զգո՜ն, խելացի՜, ձի՜գ, պի՜նդ, ամու՜ր, ուժե՜ղ, ինքնավստա՜հ, գլուխներդ՝ բարձր, դուխներդ՝ տեղը, և իհարկե պարտադիր կասկով, միասնական #Հաղթելունեք
Վիլեն Գաբրիելյան
Կարծիքներ