Գնել Սանոսյանը այցելել է Ջրային կոմիտե. նախարարը կարևորել է ոլորտի ռազմավարություն ունենալու անհրաժեշտությունը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է ՀՀ Ջրային կոմիտե։
Նախարարը նախ ներկայացրել է կոմիտեի երկու նորանշանակ տեղակալներին՝ Մարտիրոս Նալբանդյանին և Դավիթ Սիմոնյանին, արդյունավետ աշխատանք է մաղթել նրանց, ապա նաև ծանոթացել աշխատակիցների և ՋՕ պետերի հետ։
Նախարարն ընդգծել է, որ ոլորտը շատ կարևոր ու բարդ ոլորտ է, միևնույն ժամանակ կուտակված շատ խնդիրներ կան, որոնք պետք է առաջիկայում լուծել։
Նախարարը կարևորել է ոլորտի ռազմավարություն ունենալու անհրաժեշտությունը, որը պետք է բխի առկա վիճակից և առաջարկի կոնկրետ լուծումներ։
Հանդիպման ընթացքում ՋՕ պետերը նախարարին են ներկայացրել ոլորտում առկա խնդիրները։
Նախարարը ներկաների ուշադրությունը սևեռել է ոռոգման ջրի դիմաց վարձավճարների հավաքագրումների խնդրի վրա և ընդգծել, որ առաջիկա ամիսներին՝ մինչև տարեվերջ, հավաքագրումները պետք է գերազանցեն 4,2 միլիարդ դրամը։
Կարծիքներ