Միասնական սոցիալական ծառայությունը տեղեկացնում է

Միասնական սոցիալական ծառայությունը տեղեկացնում է

Միասնական սոցիալական ծառայությունը տեղեկացնում է.

«Հարգելի քաղաքացիներ,
Սույն թվականի դեկտեմբեր ամսից Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում ընտանիքի անապահովության միավորի և ընտանեկան (սոցիալական) նպաստ ստանալու կամ չստանալու մասին տեղեկանքները քաղաքացիներին տրամադրվում են ինքնաշխատ կարգով։
Ընդ որում՝ քաղաքացիները կարող են տեղեկանքը ստանալու համար դիմել Ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ անկախ իրենց հաշվառման վայրից (այլևս պարտադրված չեն մոտենալ միայն իրենց բնակության վայրը սպասարկող տարածքային կենտրոն)։

Ի դեպ, տեղեկանքը տրամադրվում է Ծառայության պաշտոնական ձևաթղթով, առանց Ծառայության կնիքի և իրավասու պաշտոնատար անձի ստորագրության։ Տեղեկանքի վավերականությունը ստուգվում է Ծառայության http://online.ssa.am/ հարթակում QR ծածկագրի և 16 նիշ ունեցող հսկիչ համարի միջոցով»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում