Չինաստանում մաթեմատիկայի ուսուցիչը սխալ պատասխանների պատաճառով մահացու ծեծել է տարրական դպրոցի աշակերտուհուն
Չինաստանի Սիչուան նահանգից մաթեմատիկայի ուսուցիչը տարրական դպրոցի աշակերտուհուն մահացու ծեծել է իր հարցերին երկու սխալ պատասխանի համար, հայտնում է Oriental Daily-ն՝ վկայակոչելով աղջկա ընտանիքին։
Հաղորդվում է, որ Չինաստանում այդ օրը՝ սեպտեմբերի 10-ին, նշվում էր ուսուցչի օրը, եւ 10-ամյա աղջիկը դպրոց է եկել ծաղիկներով, որ շնորհավորի իր ուսուցիչներին, ներառյալ մաթեմատիկայի ուսուցչին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Առավոտյան ժամը 9-ի սահմաններում դասի ժամանակ նա չի կարողացել պատասխանել 2 հարցի։ Որպես սխալ պատասխանների պատիժ մանկավարժը աղջկան ծնկի է բերել եւ սկսել քաշել աշակերտուհու ականջները եւ խփել գլխին։ Նրա երկվորյակ քրոջ խոսքով, որը նույն դասարանում է սովորում, աշակերտուհին չի կարողացել կանգնել պատժելու ժամանակ։ Նա իր տեղն է կարողացել վերադառնալ միայն համադասարանցիների օգնությամբ։
Գրեթե 3 ժամ հետո ուսուցիչը զանգահարել է աղջկա տատիկին եւ խնդրել նրան դպրոցից վերցնել անառողջ արտաքին տեսքի համար։ Դպրոց գալով՝ տարեց կինը տեսել է, որ իր թոռնուհին չի կարողանում խոսել եւ աչքերը բացել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց ցուցաբերված օգնությունն ապարդյուն էր՝ աղջիկը մահացել է։
Կարծիքներ