Վարչապետը կրկին նախագահին կուղարկի Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու մասին առաջարկությունը
Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետի առաջարկությունը հետ է ուղարկվելու Արմեն Սարգսյանին՝ առարկությունները հիմնավորած:
Հանրապետության նախագահի՝ առաջարկությունը երկրորդ անգամ չստորագրելու պարագայում Արտակ Դավթյանը ԳՇ պետ կդառնա օրենքի ուժով:
Կարծիքներ