Covid-19. Հոսպիտալացումներն ավելացել են
Հայաստանում կորոնավիրուսային նոր դեպքերի ավելացման արդյունքում հիվանդանոցները ներկայում աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով, հոսպիտալացման թիվն ավելացել է:
Այս մասին հայտնեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Աբովյանը հիշեցրեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարին արդեն միացել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնը:
«Մահճակալների թիվը բավականին սուղ է, քանի որ հոսպիտալացման թիվն է ավելացել նաև: Հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով»,- ասաց նա:
Մասմագետը հիշեցրեց, որ նախորդ օրվա ցուցանիշը բավականին բարձր է եղել, մեկ օրվա ընթացքում գրանցվել է ավելի քան 700 նոր դեպք: Նա սա համարեց խիստ մտահոգիչ: «Եթե այսպես շարունակվի, կարող ենք ունենալ այն իրավիճակը, ինչ ունեինք հոկտեմբերին»,- նշեց նա:
Հայաստանում մարտի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 748 նոր դեպք, առողջացել է 182 քաղաքացի, գրանցվել է 2 մահվան դեպք:
Կարծիքներ