Կորեայի Հանրապետությունը պատրաստ է ընդունելու Կորեական պատերազմի դադարեցման հռչակագիր

Կորեայի Հանրապետությունը պատրաստ է ընդունելու Կորեական պատերազմի դադարեցման հռչակագիր

Կորեայի Հանրապետության պաշտպանունակությունը պահպանվում Է բարձր մակարդակում, ինչը թույլ Է տալիս հայտարարել 1950 – 1953 թվականների Կորեական պատերազմի պաշտոնական ավարտման մասին: Այդ մասին հայտարարել Է երկրի նախագահ Մուն Չժե Ինը՝ ելույթ ունենալով Զինված ուժերի օրվա առիթով արարողությանը, որը կայացել Է հոկտեմբերի 1-ին Փհոհան նավահանգստում «Մարադո» ուղղաթիռակիրում: Այդ շրջանում են ամերիկյան զորքերը կատարել առաջին դեսանտային գործողությունը Կորեական պատերազմի ժամանակ:

«Հաշվի առնելով երկրի բարձր պաշտպանունակությունը՝ ես առաջարկեցի ընդունել հռչակագիր Կորեական ատերազմի դադարեցման մասին եւ բացել հաշտության եւ համագործակցության նոր դարաշրջան»,- ասել Է պետության ղեկավարը:

Մուն Չժե Ինը նշել Է, որ իր՝ որպես գլխավոր հրամանատարի առաջնահերթ եւ գլխավոր պարտականությունն Է կայուն խաղաղության ստեղծումն ու պահպանումը Կորեական թերակղզում: Նա նաեւ ընդգծել Է, որ Հարավային Կորեան շարունակում Է ամրապնդել դիրքերն անվտանգության եւ պաշտպանության բնագավառում, այդ թվում «արտադրելով ավելի հզոր հրթիռներ» դրանց մշակման սահմանափակումների լիակատար վերացումից հետո:

Պատերազմը երկու կորեական պետությունների, ԱՄՆ-ի եւ Չինաստանի մասնակցությամբ տեւեց երեք տարի՝ 1950 թվականի հունիսից մինչեւ 1953 թվականի հուլիսը: Զոհվածների եւ վիրավորների (ինչպես զինվորականների, այնպես Էլ քաղաքացիական անձանց) ընդհանուր թիվը մոտեցել Է 5,5 միլիոնի, եւ այդպիսով, Կորեական պատերազմը մնում Է ռազմական հակամարտության զոհերի թվով խոշորագույնը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր:

Պաշտոնապես ԿԺԴՀ-ն եւ Կորեայի Հանրապետությունը տակավին գտնվում են պատերազմի վիճակում, քանի որ նրանց միջեւ հաշտության պամանագիր չի ստորագրվել: Դրա կնքման փորձերը ձեռնարկվում են սկսած 1954 թվականի Ժնեւի խորհրդաժողովից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում