«Եռաբլուր»-ում 45-ամյակի կապակցությամբ հարգանքի տուրք է մատուցվել Ազգային հերոս Վահագն Ասատրյան հիշատակին

«Եռաբլուր»-ում 45-ամյակի կապակցությամբ հարգանքի տուրք է մատուցվել Ազգային հերոս Վահագն Ասատրյան հիշատակին

Հայաստանի Ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանի 45-ամյակը լրացել է հունվարի 14-ին, ինչի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել և Ազգային հերոսին հարգանքի տուրք  մատուցել հարազատները, մարտական ընկերները, բարձրաստիճան զինվորականներ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ։ Տեղի է ունեցել հերոսի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն, տեղեկացում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Վահագն Ասատրյանը մարմնավորում էր իսկական հայ սպայի տեսակն ու կերպարը։ Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար Վահագն Ասատրյանը հետմահու արժանացել է Հայաստանի Ազգային հերոս բարձրագույն կոչման»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում