Մահվան դեպքերը նվազել են
Այս տարվա առաջին հինգ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գրանցված մահվան դեպքերը նվազել են 248-ով։ Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական կոմիտեից։
Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա հունվար-մայիսին մահացել է 11 547 մարդ, նախորդ տարի՝ 11 795։
Մահվան պատճառների կեսից ավելին՝ 55.4 տոկոսը արյան շրջանառության համակարգի հիվանդություններիի հետևանքով է։ Նախորդ տարի այդ ցուցանիշը 52.7 տոկոս էր։
Նվազել են նաև նորագոյացությունների հետևանքով մահվան դեպքերը։
Եթե 2019-ի հունվար-մայիսին այդ հիվանդությունների պատճառով մահվան 2 307 դեպք է գրանցվել, որը կազմում է ընդհանուր մահերի 19.5 տոկոսը, ապա այս տարի նորագոյացությունների հետևանքով մահացել է 2 215 մարդ, որը կազմում է 19.2 տոկոս։
Ըստ ԱՎԿ-ի՝ պակասել են շնչառական համակարգի հիվանդությունների հետևանքով գրանցված մահվան դեպքերը։ Անցած տարի գրանցվել է 1 448 դեպք և կազմել ընդհանուր մահերի 12.3 տոկոս, այս տարի՝ 1 067 դեպք կամ ընդհանուր մահերի 9.2 տոկոսը։
Կարծիքներ